ԶԼՄ-ները գրում են, որ Կավանին 22-ամյա ուսանողուհու հետ դավաճանում է կնոջը

ԶԼՄ-ները գրում են, որ Կավանին 22-ամյա ուսանողուհու հետ դավաճանում է կնոջը

Իտալական ԶԼՄ-ները Կավանիին մեղադրում են դավաճանության մեջ: 

Sportmediaset-ի լրագրող, «Նապոլիի» երկրպագու Ռաֆայելե Աուրիեման հայտարարել է, որ թիմի առաջատար Էդինսոն Կավանին դավաճանել է կնոջը` Մարի Սոլեդադին, ով օրեր առաջ երկրորդ երեխան լույս աշխարհ բերեց: Լրագրողը վստահեցնում է, որ Կավանին կնոջը 22-ամյա ուսանողուհի Ստեֆանի Ֆումոյի հետ է դավաճանել: Ինֆորմացիա կա, որ ֆուտբոլիստի կինը դատի է պատրաստվում տալ ամուսնուն:

«Նապոլին» էլ իր հերթին պաշտոնական հայտարարություն է տարածել ու մեղադրել Sportmediaset-ին: Չի բացառվում նաև, որ ինֆորմացիայի տարածողը հենց ակումբից է, ով նման կերպ ցանկանում է նպաստել Կավանիի այլ ակումբ տեղափոխվելուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում