Իգուաին. Արգենտինան կարող է հաղթել ցանկացած մրցակցի

Իգուաին. Արգենտինան կարող է հաղթել ցանկացած մրցակցի

Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է Մունդիալ-2014-ի ընտրական փուլի Վենեսուելայի հետ առաջիկա հանդիպումից:

-Վենեսուելայի հավաքականը շատ բարդ մրցակից է: Նրանք դուրս եկան Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ, ավելին, մեզ պարտության մատնեցին իրենց հարկի տակ: Շատ կարևոր է մոտենալ հանդիպմանը համապատասխան տրամադրվածությամբ ու վաստակել երեք միավոր: Դա լիովին մեր ուժերի սահմաններում է. հարկավոր է պարզապես մեր ֆուտբոլը խաղալ: Եթե Արգենտինան խաղա առավելագույն ուժով, ապա կարող է հաղթել ցանկացած մրցակցի,- Իգուաինին մեջբերում է Sky Sports-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում