Դի Մատեո. «Ինտեր», թե՞ «Շալկե-04»
21/03/2013 13:46
Նմանատիպ
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն ամռանը կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի:
Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով, Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության հաղթողը երկու կոնկրետ առաջարկ ունի, որոնք ստացել է «Ինտերից» ու «Շալկե-04»-ից:
Գերմանացիները մի փոքր առաջ են անցել իտալացիներից, քանի որ արդեն սկսել են բանակցությունները մարզչի հետ: Սակայն Դի Մատեոն չի շտապում որոշում կայացնել, որպեսզի հետևի իրավիճակին, որը զարգանում է Անգլիայում ու Իտալիայում:
Լիովին հավանական է, որ իտալացին ընտրություն կատարի «Ինտերի» օգտին, քանի որ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, իր պաշտոնը կլքի Անդրեա Ստրամաչիոնին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում