Ջոնս. Մագատը «Շալկեում» զրուցում էր միայն Ռաուլի հետ
21/03/2013 14:52
Նմանատիպ
«Շալկե-04»-ի կիսապաշտպան Ջերմեյն Ջոնսը քննադատել է իր թիմի նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատին, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Նա նշել է, որ թիմի ֆուտբոլիստները գրեթե կապ չունեին մարզչի հետ:
-Խաղացողների ու Մագատի միջև կապը աղետալի վիճակում էր: Ընդհանուր առմամբ, նա ոչ ոքի հետ չէր զրուցում, թերևս, բացառությամբ Ռաուլի,- ասել է Ջոնսը:
Հիշեցնենք, որ «Ռեալի» նախկին հարձակվողին գելզենկիրխենյան ակումբ էր հրավիրել անձամբ Մագատը: Նրան անբավարար արդյունքների համար ակումբից հեռացրեցին 2011 թվականի մարտին: Շատ խաղացողներ ավելի ուշ նշեցին, որ հանգիստ շունչ քաշեցին, երբ Մագատը հեռացավ «Շալկեից»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում