Ւգուաինը աշխատավարձի բարձրացում է ցանկանում
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը հուսով է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը կվերանայի իր պայմանագրի ֆինանսական կետերը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ արգենտինացին ցանկանում էր այս մրցաշրջանի մեկնարկից առաջ լքել թիմը’ քիչ խաղային պրակտիկա ստանալու պատճառով: Ֆուտբոլիստն ու նրա գործակալը հանդիպեցին Ժոզե Մոուրինյոյին, ով ասաց, որ նույնիսկ լսել չի ցանկանում խաղացողի վաճառքի մասին: Իգուաինը մնաց, սակայն այժմ դժգոհում է, որ ակումբը չի բարձրացնում իր աշխատավարձը: Այս պահին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը տարեկան ստանում է 3,5 մլն. եվրո: Այնինչ թիմի մյուս հարձակվող Կարիմ Բենզեմայի տարեկան աշխատավարձը կազմում է 5 մլն. եվրո:
«Ռեալի» ղեկավարությունն իր հերթին անդրադարձել է այդ խնդրին, ու հնարավոր է, որ հարձակվողին մինչև 2018 թվականը գործող նոր պայմանագիր առաջարկի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում