Հյոնես. «Բարսելոնայի» ու «Ռեալի» միայն 1-2 խաղացողներ «Բավարիայում» հիմնական կազմում կլինեին

Հյոնես. «Բարսելոնայի» ու «Ռեալի» միայն 1-2 խաղացողներ «Բավարիայում» հիմնական կազմում կլինեին

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը կարծում է, որ իր թիմը ոչնչով չի զիջում եվրոպական մյուս գրանդներին, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» այս առումով բացառություն չեն նրա համար:

-Եթե ես ընտրություն կատարեի այդ թիմերի ֆուտբոլիստներից, ապա կնշեի, օրինակ’ Ժորդի Ալբային, Ինյեստային: Սակայն կարծում եմ, որ «Ռեալի» ու «Բարսելոնայի» միայն 1-2 ֆուտբոլիստներ «Բավարիայում» կլինեին հիմնական կազմում, եթե, իհարկե, չհաշվենք Լիոնել Մեսսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին,- ասել է Հյոնեսը:

Այն հարցին, թե ինչն է ամենից շատ իրեն հիացնում «Արքայական ակումբում», Հյոնեսը պատասխանել է. «Նրա պատմությունն ու ավանդույթները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում