Պիկե. Եթե հաղթեինք Չեմպիոնների լիգան, հնարավոր է, Գվարդիոլան չհեռանար

Պիկե. Եթե հաղթեինք Չեմպիոնների լիգան, հնարավոր է, Գվարդիոլան չհեռանար

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն կարծում է, որ նախորդ մրցաշրջանում արդյունքները կարող էին դասավորվել այնպես, որ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշեր չհեռանալ կատալոնական ակումբից:

Հիշեցնենք, որ կատալան մասնագետը հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է «Բավարիան»’ այդ պաշտոնում փոխարինելով Յուպ Հայնկեսին:

-Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Գվարդիոլայի հետ: Եվ, ով գիտե, եթե մենք նախորդ տարի հաղթեինք Չեմպիոնների լիգայում, ապա, նա, հնարավոր է, չհեռանար «Բարսելոնայից»: Ոչ ոք չէր սպասում, որ նա նման որոշում կկայացնի: Նա շատ բան է արել մեզ համար ու բոլորս սիրում ենք նրան,- ասել է Պիկեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում