Գոմես. Ամեն թիմի էլ պետք են այնպիսի «մարդասպաններ», ինչպիսիք են Ռոմարիոն ու Մեսսին
21/03/2013 16:06
Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը վերլուծել է հարձակվողական ոճի խաղացողների խաղը, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Գերմանացին վստահ է նրանում, որ կենտրոնական հարձակվողը անհրաժեշտ է յուրաքանչյուր թիմին:
-Ես համաձայն չեմ այն մտքին, որ «Բարսելոնան» խաղում է «կեղծ ինը համարով»: Դա ճիշտ չէ: Լիոնել Մեսսին համարվում է ամենաիսկական կենտրոնական հարձակվողն ու միաժամանակ խաղի կազմակերպիչը: Նրա դեպքում մենք չենք կարող խոսել «կեղծ ինը համարի» մասին:
Այս հարցում նշանակություն չունի նաև ֆուտբոլիստի հասակը: Ռոմարիոն նույնպես կարճահասակ էր, սակայն իսկական ֆուտբոլային «մարդասպան» էր: «Բարսելոնայի» խաղը այդքան գրավիչ չի լինի, եթե Մեսսին այդքան շատ գոլեր չխփի,- ասել է Գոմեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում