Բլատերը պատրաստ է լքել պաշտոնը

Բլատերը պատրաստ է լքել պաշտոնը

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը դեռ չի բացառում, որ հնարավոր է չմասնակցի իր պաշտոնի համար հաջորդ ընտրություններին: Բլատերի կառավարման ժամկետն ավարտվելու է 2015-ին. նա ասում է, եթե արժանի հետևորդ լինի, ինքը պատրաստ է հեռանալ.

-Եթե գոնե մեկ թեկնածու լինի, ով կկարողանա փոխարինել ինձ, ես պատրաստ եմ հեռանալ: Հնարավոր է` այդ մարդը Միշել Պլատինին լինի, կամ էլ Անխել Վիլյարը, ով լավ համբավ ունի Ամերիկայում և Աֆրիկայում:

Նշենք, որ 77-ամյա Բլատերը ՖԻՖԱ-ն գլխավորում է 1998-ից սկսած: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում