Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Հայաստանի երիտասարդական հավաքականին` 3:0

Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Հայաստանի երիտասարդական հավաքականին` 3:0

Հայաստան-Չեխիա հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ: Ինչպես և ակնկալվում էր Վարդան Մինասյանի սաներն ավելի ուժեղ գտնվեցին:

Հանդիպման 24-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Էդգար Մանուչարյանը: Նոր էր մեկնարկել երկրորդ խաղակեսը, երբ արդեն գոլի հեղինակ դարձավ հավաքականի առաջատարը` Հենրիխ Մխիթարյանը: Խաղի վերջնական հաշիվը 63-րդ րոպեին ձևակերպեց Էդգար Մանուչարյանը` դառնալով դուբլի հեղինակ:

Հայաստանի ազգային հավաքական-Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական` 3:0:

Հետևեք մեզ նաև Telegram-ում