Վան Պերսին սուր քննադատության է ենթարկել ՈւԵՖԱ-ին
22/03/2013 00:24
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դեռ չեն մոռացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ խաղում իրենց թիմակից Լուիշ Նանիի ստացած կարմիր քարտը: Հարձակվող Ռոբին վան Պերսին դժգոհել է ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումներից:
«Նանիին արժանի չէր կարմիր քարտի: Այդ դրվագում անգամ դեղին քարտ չկար կամ ազատ հարված: Նանին ոչինչ չէր կարող անել, որովհետև ընդամենը մի փոքր դիպչել էր Արբելոային:
Ամենասարսափելին այն է, որ ՈւԵՖԱ-ն աջակցեց Չակիրին: Սա վախկոտ քայլ է. ես չեմ հասկանում այդ կառույցի կայացրած որոշումները:
Ինչու՞ չի կարելի պարզապես ազնիվ լինել և ասել` մրցավարը չի նկատել այդ դրվագը: Անգամ «Ռեալի» տղաներն էին ասում, որ կարմիր քարտ չպետք է լիներ»,-ասել է Ռոբին վան Պերսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում