Ջերարդ. Հարգանքով ենք վերաբերում Սան Մարինոյին

Ջերարդ. Հարգանքով ենք վերաբերում Սան Մարինոյին

Անգլիայի հավաքականի փորձառու կիսապաշտպանը խոսել է Սան Մարինոյի հետ առաջիկա հանդիպումից: Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում:

«Չենք կարծում, թե Սան Մարինոյի հետ հեշտ խաղ է սպասվում: Անգլիայի հավաքականը մեծ ճնշման տակ է, ուստի Սան Մարինոն կարող է խնդիրներ առաջացնել: Մենք մեծ հարգանքով ենք վերաբերում մրցակցին:

Սան Մարինոն կփորձի բարդացնել իրադրությունը և ամուր կպաշտպանվի: Այնպես որ, մեզ անհրաժեշտ է արագ գոլ խփել և խաղալ մաքսիմալ լավ»,-ասել է Ջերարդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում