Պրանդելի. Հիանալի խաղ անցկացրինք

Պրանդելի. Հիանալի խաղ անցկացրինք

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին խոսել է Բրազիլիայի հետ ընկերական խաղի արդյունքից 2:2.

-Հիանալի խաղ անցկացրինք: Առաջին 30 րոպեից հետո 2 գնդակ բաց թողեցինք ու կարող էր թվալ, որ Իտալիայի համար ամեն ինչ վերջացած է: Սակայն մենք չհանձնվեցինք ու մինչև վերջ պայքարեցինք:

Մարիոն հիանալի գոլ խփեց ու մի քանի վտանգավոր պահ ստեղծեց: Նա հիանալի պոտենցիալ ունի, նա կարող է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում լինել: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում