Խեդիրա. Ես պարտական եմ Մոուրինյոյին

Խեդիրա. Ես պարտական եմ Մոուրինյոյին

«Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան գովեստի խոսքեր է ուղղել թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին.

-Մոուրինյոն որոշիչ դեր է ունեցել իմ կարիերայում: Հենց նա է ինձ հնարավորություն տվել խաղալ բարձրակարգ թիմում: Աշխարհի առաջնությունից հետո ինձանով մի քանի ակումբ սկսեցին հետաքրքրվել: Բայց իրականությունն այն է, որ «Շտուդգարտի» ֆուտբոլիստի «Ռեալ» տեղափոխությունն այնքան էլ սովորական բան չէր: Ինձ հենց առաջին խաղից սկսեցին վստահել: Այդ ամենի համար ես Մոուրինյոյին եմ պարտական: Նա հիանալի մարդ է ու մասնագետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում