Դե Խեան երջանիկ է «Ման. Յունայթեդում»
22/03/2013 13:21
Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոստովանել է, որ իրեն ամեն ինչ գոհացնում է Անգլիայում:
-Արդեն շատ բան է գրվել ու խոսվել: Ես շատ երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդում», որի հետ ունեմ գործող պայմանագիր:
Հուսով եմ’ այստեղ կմնամ երկար տարիներ ու կշահեմ բազմաթիվ մրցանակներ: «Բարսելոնայում» կա Վալդես, իսկ իմ քաղաքը Մադրիդն է: Մի երջանիկ օր ցանկանում եմ վերադառնալ այնտեղ:
Հավաքական իմ հրավիրվե՞լը. Իսպանիայում աշխարհի լավագույն դարպասապահներն են, դրա համար էլ հավաքականի կազմում հայտնվելը շատ դժվար է,- ասել է դե Խեան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում