Ասպիլիկուետա. Հենց Տորրեսի դեմ են շատ դարպասապահներ իրենց կարիերայի լավագույն խաղը անցկացնում
22/03/2013 13:45
Նմանատիպ
«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան կարծում է, որ իր հայրենակից Ֆերնանդո Տորրեսի ցածր արդյունավետության «մեղավորները» մրցակից թիմերի դարպասապահներն են:
Հիշեցնենք, որ Տորրեսը իր թիմի վերջին 20 հանդիպումներում դարձել է ընդամենը երեք գոլի հեղինակ:
-Հնարավոր է’ նրան ուղղակի չի հերիքում հաջողությունը, որը հարկավոր է հարձակվողներին: Նույնիսկ հիմա, երբ նա լավ է աշխատում, հաճախ հանդիպում է դարպասապահների դիմադրությանը, որոնք հենց Տորրեսի դեմ հանդիպումներում իրենց կյանքի լավագույն խաղն են անցկացնում:
Սակայն Ֆերնանդոն շարունակում է աշխատել, նա միայն լավագույնն է ցանկանում թիմի ու հենց իր համար, իսկ բոլոր պարապմունքներին քրտնաջան մարզվում է,- ասել է իսպանացի պաշտպանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում