«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Բուսկետսին
22/03/2013 14:01
Նմանատիպ
«Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը մտադիր է պայմանագրի երկարաձգման առաջարկ կատարել կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ներկայիս համաձայնագիրը կատալոնյան ակումբի հետ գործում է մինչև 2015 թվականը, իսկ նրա տրանսֆերային հրաժարագինը կկազմի 150 մլն. եվրո: Ակումբի ղեկավարությունն այժմ աշխատում է նոր պայմանագրի կետերի վրա, իսկ խաղացողը թիմում համարվում է անփոխարինելի:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նախկինում հայտարարել էր, որ եթե հնարավորություն ունենար կրկին ֆուտբոլիստ դառնալ, ապա կցանկանար լինել Բուսկետսի նման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում