«Գալաթասարայը» կփորձի գնել Ռոբենին

«Գալաթասարայը» կփորձի գնել Ռոբենին

«Գալաթասարայի» մարզչական շտաբը հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենի նկատմամբ, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Հոլանդացի ֆուտբոլիստը մինչև 2015 թվականը պայմանագիր ունի մյունխենյան ակումբի հետ, սակայն թուրքական ակումբի նախագահ Ունալ Այսալը մտադիր է ջանքեր գործադրել’ Ռոբենին իր թիմում տեսնելու համար: Նշենք, որ ակումբը ամառային ամիսներին տրանսֆերային ձեռքբերումների վրա 30 մլն. եվրո է ծախսել:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիցֆելը նշել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հոլանդացին կհեռանա իր ներկայիս ակումբից: Մասնագետի կարծիքով’ Ռոբենը չի տեղավորվում թիմի ապագա գխլավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մարտավարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում