Մեսսի. Ցանկանում եմ հաղթել Աշխարհի առաջնությունը

Մեսսի. Ցանկանում եմ հաղթել Աշխարհի առաջնությունը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին շատ է ցանկանում հաղթել Մունդիալ-2014-ում, հայտնում են հարավամերիկյան ԶԼՄ-ները:

-Ես երջանիկ եմ, որ «Բարսելոնայի» կազմում ամենաբարձր մակարդակում շատ տիտղոսներ եմ նվաճել: Իսկ հիմա Արգենտինայի հավաքականի հետ ցանկանում եմ առավելագույն արդյունքի հասնել Աշխարհի առաջնությունում: Տվյալ պահին մենք նախապատրաստվում ենք Վենեսուելայի դեմ խաղին: Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» վերջին պարտություններին, ապա ես երբեք չեմ եղել հոգեբանորեն ճնշված վիճակում,- ասել է Մեսսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում