Բեկենբաուեր. Գվարդիոլայի օրոք Ռոբենն ու Ռիբերին շատ բան կկորցնեն իրենց խաղից

Բեկենբաուեր. Գվարդիոլայի օրոք Ռոբենն ու Ռիբերին շատ բան կկորցնեն իրենց խաղից

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանկ Բեկենբաուերը իր մտքերով է կիսվել հնարավոր մի քանի զարգացումների հետ կապված, հաղորդում է գերմանական մամուլը: Կայզեր Ֆրանցը խոսել է ապագա գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի և Արիեն Ռոբենի ու Ֆրանկ Ռիբերիի մասին: Ֆրանսիացին ու հոլանդացին հայտնի են իրենց անհատական խաղով:

-«Բարսելոնայում» գլխավոր դերը խաղում է կիսապաշտպանությունը: Ու եթե Գվարդիոլան արգելի Ռոբենին ու Ռիբերիին ցուցադրել իրեն դրիբլինգը, ապա գործնականում կզրկի նրանց գնդակից: Արդյունքում նրանք այլևս վտանգավոր խաղացողներ չեն լինի ու կդառնան հասարակ ֆուտբոլիստներ,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում