Օուեն. Կարիերաս ավարտելու որոշումը կայացրել էի դեռ մինչև Սուրբ Ծնունդը

Օուեն. Կարիերաս ավարտելու որոշումը կայացրել էի դեռ մինչև Սուրբ Ծնունդը

«Սթոք Սիթիի» հարձակվող Մայքլ Օուենը, ով հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու իր որոշման մասին, նշել է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ կայացրել է իր որոշումը:

-Նրանում, որ ես քիչ եմ խաղում «Սթոք Սիթիում», պետք չէ մեղադրել միայն մի վատ մարզավիճակը: Ըստ մարզչի, ես պարզապես չեմ տեղավորվում իր խաղային ծրագրի մեջ: Այնուամենայնիվ, ես ամբողջությամբ հարգում եմ իմ մարզչին: Կարիերաս ավարտելու միտքը հասունացել է աստիճանաբար, սակայն վերջնական որոշումը կայացրել եմ մինչև Սուրբ Ծնունդը: Հասկացա, որ սա իմ վերջին մրցաշրջանը կլինի ֆուտբոլում, թեև ի սկզբանե չէի մտածել այդ մասին,- ասել է ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում