Նեյմարի հայրը կժամանի Բարսելոնա

Նեյմարի հայրը կժամանի Բարսելոնա

Նեյմար դա Սիլվան’ «Սանթոսի» հարձակվող Նեյմարի հայրը, մոտ ժամանակներս կարող է ժամանել «Բարսելոնա», հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Աղբյուրի տեղեկություններով, նա Կատալոնայի մայրաքաղաք կայցելի, որպեսզի բանակցություններ վարի «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ իր որդու’ այնտեղ տեղափոխվելու համար: Պետք է նշել, որ դա Սիլվան միշտ ճանապարհորդում է իր որդու հետ ու զբաղվում նրա հարցերով: Նա ներկա կգտնվի նաև Բրազիլիայի ու Ռուսաստանի հավաքականների ընկերական հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Նեյմարի անունը վերջին ժամանակներս հաճախ է կապվում «կապտանռնագույնների» հետ ու նշվում է, որ նոր մրցաշրջանը նա կսկսի հենց կատալոնական ակումբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում