Վալդանո. Դել Բոսկեն արդարացիորեն հաղթեց Մոուրինյոյին

Վալդանո. Դել Բոսկեն արդարացիորեն հաղթեց Մոուրինյոյին

«Ռեալի» նախկին սպորտային տնօրեն Խորխե Վալդանոն մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վերջին հայտարարության հետ կապված իր կարծիքն է հայտնել:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը նշել էր, թե Աշխարհի լավագույն մարզչին որոշելու համար կազմակերպված քվեարկությունը կեղծված է եղել: Նախորդ տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Վիսենտե դել Բոսկեն:

-Մոուրինյոյի հայտարարությունից հետո ՖԻՖԱ-ն պարտավոր է արձագանքել ու ապացուցել, որ քվեարկությունը արդար է եղել: Դել Բոսկեն արդարացիորեն է հաղթել, ու ես չեմ կարծում, թե ավելի քան 200 ձայներ կարող էին կեղծվել,- ասել է Վալդանոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում