Պիկեին չի մտահոգում, որ Գվարդիոլան հետևել է իրեն

Պիկեին չի մտահոգում, որ Գվարդիոլան հետևել է իրեն

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ կատալոնացիների նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդոլան հետևել է իրեն:

Հիշեցնենք’ վերջերս հայտնի դարձավ, որ կատալան մասնագետը մասնավոր քննիչների է վարձել, որպեսզի նրանք հետևեն Ռոնալդինյոյի, Էտօօյի, Դեկուի ու Պիկեի անձնական կյանքին:

-Ես չեմ ցանկանում խոսել այդ մասին: Այդ ժամանակներից ի վեր շատ բաներ են տեղի ունեցել: Այժմ ակումբում այլ մարդիկ են ու մենք շարժվում ենք առաջ: Անցյալը հիշելը ոչ մի իմաստ չունի,- ասել է Պիկեն Terra-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում