«Ման. Յունայթեդը» նույնպես միացավ Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին

«Ման. Յունայթեդը» նույնպես միացավ Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Հայաստանի հավաքականի ու «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին, հաղորդում են եվրոպական ԶԼՄ-ները: Հիշեցնենք’ նախկինում հաղորդվել էր, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:

Championat.com-ը հաղորդում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է 25 մլն. եվրո վճարել Մխիթարյանի համար: Սակայն «Շախտյորը», իմանալով, որ նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որոշել է, որ այդ գումարը բավարար չէ:

Նաև տեղեկացվում է, որ շուտով մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը իր մարդկանց կգործուղի Ուկրաինա’ դիտելու 24-ամյա ֆուտբոլիստի խաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում