Վիլյան ու Վալդեսը կլինեն Իսպանիայի մեկնարկային կազմում

Վիլյան ու Վալդեսը կլինեն Իսպանիայի մեկնարկային կազմում

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նշել է, որ Ֆինլանդիայի հետ առաջիկա ընտրական խաղում թիմի դարպասը կպաշտպանի Վիկտոր Վալդեսը:

Իսպանացի մասնագետը ընդգծել է նաև Դավիդ Վիլյայի վերադարձը հավաքական: -Ուրախ եմ, որ նա ապաքինվել է: Մենք վերադարձրել ենք իսպանացի լավագույն հարձակվողին, ու նա խաղադաշտ դուրս կգա հիմնական կազմում:

Իր մարզավիճակի մասին խոսել է նաև անձամբ Վիլյան: – Ես մի քանի անընդմեջ հանդիպումներում ընդգրկվեցի մեկնարկային կազմում, թիմը հաղթեց, ինչի համար երջանիկ եմ: Այժմ ես լավ մարզավիճակում եմ մրցաշրջանի վճռորոշ փուլում,- ասել է Էլ Գուախեն Marca-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում