Մուրթազալիևը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Մուրթազալիևը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանը ներկայացնող 84 կգ քաշային ազատ ոճային Մուսա Մուրթազալիևը Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ:

Նա նախ քառորդ եզրափակչում երեք փուլում 3-0, 0-3, 2-1 հաշիվներով հաղթանակ տոնեց Ուկրաինան ներկայացնող Իբրահիմ Ալդատովի նկատմամբ, իսկ հաջորդ փուլում 3-1 հաշվով առավելության հասավ մոլդովացի Պյոտր Յանուլովի նկատմամբ:

Այսպիսով, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող դաղստանցի մարզիկը եզրափակչում հարաբերությունները կպարզի վրացի Դաթո Մարզագիշվիլիի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում