Պրանդելի. Բալոտելլին միշտ չեմպիոնական վերաբերմունք է ցուցաբերում

Պրանդելի. Բալոտելլին միշտ չեմպիոնական վերաբերմունք է ցուցաբերում

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին շարունակում է գովեստի խոսքեր հնչեցնել Մարիո Բալոտելլիի հասցեին: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած Իտալիա-Բրազիլիա ընկերական հանդիպման ժամանակ հենց Մարիոյի գոլի շնորհիվ իտալացիները խուսափեցին պարտությունից` 2:2:

«Բալոտելլին ուներ հնարավորություններ և կարողացավ գոլի հեղինակ դառնալ: Նա միշտ առաջնահերթ մտածում է թիմի մասին, իսկ դա չեմպիոնական վերաբերմունք է: Մարիոն կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա պարզապես պետք է հավասարակշռությունը պահպանի:

Խաղը կարող էր ավարտված համարվել, երբ մենք 30 րոպեի ընթացքում երկու գոլ բաց թողեցինք, սակայն այնուամենայնիվ կարողացանք ճիշտ պատասխան տալ և հետաքրքիր խաղ ցուցադրել»,-ասել է Պրանդելին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում