Red Eagles-ը երթով կշարժվի դեպի Հանրապետական մարզադաշտ
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական ֆան ակումբ Red Eagles-ը Հայաստան-Չեխիա խաղից առաջ երթ է կազմակերպելու: Ֆան շարժումը տարածել է հետևյալ տեղեկատվությունը.
«Առջևում 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի հանդիպումն է Չեխիայի ուժեղ ընտրանու հետ: Մեր հավաքականը խաղալու է սեփական հարկի տակ. դա նշանակում է՝ մեր տղաները խաղալու են 12-րդ խաղացողով: Այդ խաղացողը հենց դու էս հա՛յ ֆուտբոլասեր, հա՛յ երկրպագու:
Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան ակումբը մարտի 26-ին, ժամը 17:00 Հանրապետության հրապարակից սկսելու է երթը դեպի Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ, որտեղ էլ տեղի է ունենալու հանդիպումը: Ցանկալի է դրոշների, ֆուտբոլային ատրիբուտիկայի և կարմիր շապիկների առկայությունը: Երթը կուղեկցվի ճայթրուկների այրումով, մեր հավաքականին նվիրված կոչերով ու վանկարկումներով: Ֆուտբոլային տրամադրությունը կշարունակվի մարզադաշտում, որտեղ մեզ սպասվում է անակնկալ: Դե իսկ հաղթական երեկոն կապահովեն մեր տղաները: Ուրեմն հանդիպում ենք մարտի 26-ին, ժամը 18.30 Հանրապետության հրապարակում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում