Վաղն «Իմպուլսն» ու «Բանանցն» ընկերական հանդիպում կանցկացնեն

Վաղն «Իմպուլսն» ու «Բանանցն» ընկերական հանդիպում կանցկացնեն

ՀՀ ազգային հավաքականի մարտի 26-ին անցկացնելիք Չեխիայի ընտրանու հետ ԱԱ ընտրական փուլի հանդիպման հետ կապված ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում կարճատեւ խաղադադար է հայտարարվել:

«Իմպուլսի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ օգտվելով խաղադադարից «Իմպուլսը» մարտի 23-ին ժամը 16:00-ին Արարատի «Այգ» մարզաբազայի խաղադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի «Բանանցի» հետ, որը վերջին ստուգամրցումը կլինի մարտի 30-ին Գյումրիում «Շիրակի» հետ կայանալիք ՀՀ առաջնության հանդիպումից առաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում