Իսրայել-Պորտուգալիա` 3:3 (տեսանյութ)

Իսրայել-Պորտուգալիա` 3:3  (տեսանյութ)

Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի Իսրայել-Պորտուգալիա խաղը քիչ առաջ ավարտվեց: Քչերը կպատկերացնեին, թե իրադարձություններն այնպես կզարգանան, որ կստիպեն պորտուգալացիներին այս խաղում պայքարել ոչ-ոքիի համար: 

Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացել է Ալվեշը: Այս գոլին հաջորդել են իսրայելցիների խփած 3 գոլերը. աչքի են ընկել Հեմեդը, Բեն Բասադը, Գերշոնը: Պորտուգալիան միայն հանդիպման 72-րդ րոպեին Պոշտիգայի և խաղի վերջին վարկյաններին Կոենտրաուի գոլերի շնորհիվ կարողացավ մեկ միավոր վաստակել այս դիմակայությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում