Տոնի Նադալը Քրիստոֆ Ռոխուսին ոչնչություն է անվանել

Տոնի Նադալը Քրիստոֆ Ռոխուսին ոչնչություն է անվանել

Ռաֆայել Նադալի հորեղբայր և մարզիչ Տոնի Նադալը ժխտել է Ռաֆայել Նադալի մասին այն լուրերը, որ վերջինս դոպինգ է ընդունում: 

-Բացի նրանից, որ Ռոխուսը ոչնչություն է, նա վիրավորում և կոպտում է Ռաֆայելի հասցեին: Ռաֆան երբեք դոպինգ չի ընդունել: Պետք է հիմար լինել այդպիսի բան ասելու համար,- ասել է Տոնին:

Հիշեցնենք, որ նախկին թենիսիստ Քրիստոֆեր Ռոխուսը կարծում է, որ Ռաֆայելը 7 ամիս շարունակ չի խաղացել ծնկների հետ կապված խնդրի պատճառով, ոչ թե որակազրկման:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում