ՈւԵՖԱ-ն որակազրկել է Նանիին,իսկ Ֆերգյուսոնին՝ տուգանել
22/03/2013 21:23
Նմանատիպ
ՈՒԵՖԱ-ն վերջապես կայացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» ֆոտբոլիստ Նանիի վերաբերյալ որոշումը:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում ստացած կարմիր քարտի համար Նանին որակազրկվել է մեկ խաղով:
Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը բարկացել էր խաղի գլխավոր մրցավար Ջյունեյտ Չաքիրի որոշումից և չէր մասնակցել հետխաղյա մամլո ասուլիսին: Նա, իհարկե, խուսափել է որակազրկումից, սակայն տուգանվել է 10 հազար եվրոյով (8500 ֆունտ):
Հետևեք մեզ նաև Telegram-ում