Քաթարը պատրաստ է 2022թ. Աշխարհի առաջնությունը ձմռանն ընդունել

Քաթարը պատրաստ է 2022թ. Աշխարհի առաջնությունը ձմռանն ընդունել

2022թ. Աշխարհի առաջնության կոմիտեն հայտնել է, որ պատրաստ է առաջնությունը ձմռանն անցկացնել.

-Մեր դիմումը ենթադրում էր, որ առաջնությունն ամռանն է տեղի ունենալու: Սակայն ֆուտբոլային աշխարհի շատ ներկայացուցիչներ ցանկություն հայտնեցին այն տեղափոխել ձմռան ամիսներին:

Մենք պատրաստ ենք այն նաև ձմռանն անցկացնել: Մեր ունեցած տեխնիկան թույլ է տալիս այն կազմակերպել տարվա ցանկացած եղանակին,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում