Դել Բոսկե. Ֆինլանդիայի հետ խաղը արդյունքը անտրամաբանական է

Դել Բոսկե. Ֆինլանդիայի հետ խաղը արդյունքը անտրամաբանական է

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն չի թաքցրել իր հիասթափությունը Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ֆինլանդիայի հետ հանդիպումից, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ Աշխարհի ու Եվրոպայի ներկայիս չեմպիոնը 1-1 հաշվով ավարտեց ֆինների հետ հանդիպումը:

-Ես շատ հիասթափված եմ, քանի որ այս հանդիպման արդյունքը անտրամաբանական է: Մենք գերակշռում էինք ամբողջ հանդիպման ընթացքում, ցույց էինք տալիս խաղային կարգապահություն, սակայն չկարողացանք հաղթանակի հասնել:

Մեր առավելությունն այնքան մեծ էր, որ իմ պաշտպանները կարծում էին, որ իրենք նույնպես պետք է հարձակվեն: Սակայն առջևում մեզ չհերիքեց դիպուկությունը: Բայց մենք ուժեղ թիմ ունենք ու կարող ենք հաղթել Ֆրանսիայի հավաքականին,- ասել է դել Բոսկեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում