Մյուլլեր. Երկրորդ կեսում մի շարք սխալներ թույլ տվեցինք

Մյուլլեր. Երկրորդ կեսում մի շարք սխալներ թույլ տվեցինք

Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլլերը մեկնաբանել է Աշխարհի առաջնության ընտրական փուլում Ղազախստանի նկատմամբ տոնած վստահ հաղթանակը:

-Երեք միավորը մեզ վստահություն է տվել, ու դա ամենակարևորն է, որ տեղի ունեցավ այս խաղում: Առաջին կեսում մենք հիանալի հանդես եկանք, սակայն երկրորդում մի շարք սխալներ թույլ տվեցինք: Մենք թիմի ներսում պետք է քննարկենք դա: Ամեն դեպքում, բոլոր այդ սխալները շտկելի են: Գլխավորը’ մենք ուրախ տրամադրությամբ ենք վերադառնում տուն,- ասել է Մյուլլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում