Իգուաին. Ինձ շատ է ուրախացնում Արգենտինայի այս հավաքականը

Իգուաին. Ինձ շատ է ուրախացնում Արգենտինայի այս հավաքականը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը չի թաքցրել իր էմոցիաները Աշխարհի առաջնության ընտրական փուլում Վենեսուելայի նկատմամբ տարած հաղթանակից հետո:

Այս խաղում «ալբիսելեստեն» հաղթեց 3-0 հաշվով, իսկ «Ռեալի» հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ: Եվս մեկ անգամ էլ աչքի ընկավ Լիոնել Մեսսին:

-Այսօրվա հաղթանակից հետո մենք կարող ենք մի փոքր հանգիստ զգալ: Պետք է նշեմ, որ ինձ շատ է ուրախացնում Արգենտինայի այս հավաքականը: Սակայն մենք ոչ մի դեպքում չենք կարող հանգստանալ: Վատ չի լինի, եթե մրցակցի հարկի տակ հաղթենք նաև Բոլիվիայի հավաքականին,- ասել է Իգուաինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում