Դեշամ. Իդեալական կլիներ, եթե գոլ բաց չթողնեինք

Դեշամ. Իդեալական կլիներ, եթե գոլ բաց չթողնեինք

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը գոհ է այն զարգացումներից, որոնք երեկ տեղի ունեցան այն խմբում, որտեղ հանդես է գալիս իր գլխավորած թիմը: Հիշեցնենք, որ ֆրանսացիները 3-1 հաշվով հաղթեց վրացիներին, իսկ իսպանացիները ոչ-ոքի խաղացին ֆինների հետ:

-Սա հրաշալի երեկո էր մեզ համար: Սակայն լրիվ իդեալական կլիներ, եթե մեր թիմը գոլ բաց չթողներ: Մեզ օգնեց առաջին կեսում խփած գնդակը: Նման հանդիպումներում ամենադժվարը առաջին գոլը խփելն է:

Իհարկե, իսպանացիները կստիպեն մեզ պաշտպանվել: Հաղթանակը լավ կլինի այդ խաղում, սակայն ոչ-ոքին էլ դրական արդյունք կհամարվի: Շատ կարևոր կլինի ավելորդ լարվածություն չզգալ մեկնարկային սուլիչից հետո,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում