Պոդոլսկին Գերմանիայի հավաքականում անցկացրած խաղերի քանակով հավասարվել է Կլինսմանին

Պոդոլսկին Գերմանիայի հավաքականում անցկացրած խաղերի քանակով հավասարվել է Կլինսմանին

Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին, մասնակցելով երեկ կայացած Ղազախստանի հետ ընտրական հանդիպմանը, բունդեսթիմի կազմում անցկացրած հանդիպումներով քանակով դուրս է եկել 3-րդ տեղ: Նա այդ հորիզոնականը կիսում է ԱՄՆ-ի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանի հետ. երկուսն էլ իրենց հաշվին ունեն անցկացրած 108 հանդիպում:

Այս ցանկում առաջատարը Լոթար Մաթեուսն է, ով Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել է 150 հանդիպման: Երկրորդ տեղում Միրոսլավ Կլոզեն է’ անցկացրած 126 հանդիպումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում