Ֆաբրեգաս. Դժվար է, երբ մրցակիցը պաշտպանվում է ամբողջ կազմով

Ֆաբրեգաս. Դժվար է, երբ մրցակիցը պաշտպանվում է ամբողջ կազմով

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է Աշխարհի առաջնության ընտրական փուլում Ֆինլանդիայի հետ հանդիպման ոչ-ոքին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ իսպանացիները 1-1 հաշվով ավարտեցին ֆինների հետ հանդիպումը:

-Այժմ մենք անպայման պետք է հաղթենք Ֆրանսիայի հավաքականին: Եթե մենք հաջողության հասնենք, ապա ամեն ինչ այլ կլինի: Գլխավորն այն է, որ ամեն ինչ այժմ մեր ձեռքերում է: Ինչ վերաբերում է ֆինների հետ խաղին, ապա դժվար է ցանկալի արդյունքի հասնել, երբ մրցակիցը ամբողջ կազմով փակվում է սեփական տուգանային հրապարակում: Մենք ավելիին էինք արժանի, սակայն այժմ պետք է հանգստանանք ու պատրաստվենք Ֆրանսիայի հետ խաղին,- ասել է Ֆաբրեգասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում