Սիմեոնե. Անչափ դժվար կլինի պահպանել Ֆալկաոյին

Սիմեոնե. Անչափ դժվար կլինի պահպանել Ֆալկաոյին

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի բացառում թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի’ թիմը լքելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, այդ թվում’ «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»:

-Անչափ դժվար կլինի պահպանել Ֆալկաոյին, սակայն եթե նա մնա, ապա դա պարզապես հեքիաթ կլինի,- ասել է Սիմեոնեն:

-Ես նրա գործակալը չեմ կամ էլ անձամբ Ֆալկաոն: Չեմ կարող նրա մասին վատը խոսել, եթե, այդուհանդերձ, որոշի հեռանալ: Ֆալկաոն շատ բան է տվել թիմին, դրա համար էլ երկրպագուները պետք է հասկանան նրա ամբիցիաները,- ասել է Սիմեոնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում