Վան Գալ. Հնարավոր է` Սնեյդերը չխաղա Ռումինիայի դեմ
23/03/2013 15:06
Նմանատիպ
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը տեղեկացրել է, որ կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, հնարավոր է, բաց թողնի Ռումինիայի ընտրանու դեմ առաջիկա խաղը:
Նշենք, որ «Գալաթասարայի» ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվել է երեկ կայացած Էստոնիայի հետ հանդիպման 36-րդ րոպեին:
-Մենք պետք է սպասենք ու գնահատենք իրավիճակը: Պետք է տեսնենք, թե ինչպես է նա ապաքինվում վնասվածքից վաղն ու դրա հաջորդ օրը, ինչից հետո որոշում կկայացնենք,- ասել է վան Գալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում