Վիդալ. «Ինտերի» դեմ պետք է ցույց տանք այն, ինչին ընդունակ ենք

Վիդալ. «Ինտերի» դեմ պետք է ցույց տանք այն, ինչին ընդունակ ենք

«Յուվենթուսի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը մտածում է Ա Սերիայում «Ինտերի» դեմ կայանալիք առաջիկա հանդիպման մասին: Հիշեցնենք, որ դերբին կկայանա հաջորդ շաբաթ օրը:

-Դա շատ դժվարին հանդիպում կլինի, որում մենք պետք է ցույց տանք այն, ինչին ընդունակ ենք: Վերջիվերջո, դա Իտալիայի դերբին է:

«Ինտերը» կփորձի այս մրցաշրջանում երկրորդ անգամ ևս մեզ պարտության մատնել, քանի որ ցանկանում են հայտնվել Չեմպիոնների լիգայում: Մեզ համար սա ևս մեկ եզրափակիչ է լինելու:

«Յուվենթուսը» ֆիզիկապես գտնվում է հիանալի մարզավիճակում: Բոլոր աշխատակիցները այնպես են անում, որ մենք յուրաքանչյուր հանդիպմանը ցույց տանք մեր հնարավորությունների առավելագույնը,- ասել է չիլիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում