Դեյու. «Բարսելոնան» ֆավորիտ է «ՊՍԺ»-ի հետ դիմակայությունում

Դեյու. «Բարսելոնան» ֆավորիտ է «ՊՍԺ»-ի հետ դիմակայությունում

«Բարսելոնայի» ու «ՊՍԺ»-ի նախկին խաղացող Ֆրեդերիկ Դեյուն նշել է, որ կատալոնական ակումբը ֆավորիտ է համարվում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի փարիզյան թիմի հետ դիմակայությունում:

-Լիոնել Մեսսին վերջին չորս տարիների միանշանակ լավագույն ֆուտբոլիստն է: Կարծում եմ’ մոտ ապագայում նույնպես նա լավագույնը կլինի:

Կարծում եմ, որ դիմակայությունում ֆավորիտը «Բարսելոնան» է: Այո, ֆրանսիական թիմն այս պահին Չեմպիոնների լիգայում վստահ խաղ է ցուցադրում, սակայն թիմը կախում ունի Իբրահիմովիչից, ինչը, անկասկած, թերություն է:

Ես շատ ուրախ եմ Աբիդալի համար. նա նորից կարող է խաղադաշտ դուրս գալ: Էրիկը կարողացել է հակահարված տալ հիվանդությանը,- ասել է Դեյուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում