Ժորդի Ալբան չի խաղա Ֆրանսիայի դեմ
23/03/2013 15:31
Նմանատիպ
«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբան չի մասնակցի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ֆրանսիայի հետ առաջիկա հանդիպմանը, ինչպես նաև կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ առաջին հանդիպումը:
Իսպանացի պաշտպանը, ով օրերս նշեց իր 24-ամյակը, Ֆինլանդիայի հետ հանդիպման վերջնամասում ստացած վնասվածքի պատճառով ստիպված էր թողնել խաղադաշտը, չնայած որ այդ պահին իսպանացիների’ փոփոխություններ կատարելու հնարավորությունն արդեն սպառվել էր: Ըստ իսպանացի բժիշկների, Ալբան վնասել է ծնկատակի ջիլը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում