Գրան պրին` Դիլիջանում, Էլինան` Գրան պրիում

Գրան պրին` Դիլիջանում, Էլինան` Գրան պրիում

ՖԻԴԵ-ն հաստատեց կանանց Գրան պրիի 2013-2014 թթ մրցաշարերի անցկացման վայրերը: Վեց փուլերը հաջորդաբար կկայանան 2013-ին’ Ժնեւում (մայիս), Դիլիջանում (հունիս), Տաշքենդում (սեպտեմբեր), 2014-ին’ Խանտի Մանսիյսկում (մայիս), Թբիլիսիում (հունիս) եւ Էրդենետում (օգոստոս):
Որպես կազմակերպիչ երկրներից մեկը’ Հայաստանը Գրան պրիում կունենա իր ներկայացուցիչը, եւ նա կլինի գրոսմայստեր էլինա Դանիելյանը: Տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում