Ֆերնանդո Ալոնսո. Գիտենք` «Ռեդ Բուլլի» նման ուժեղ թիմ չենք

Ֆերնանդո Ալոնսո. Գիտենք` «Ռեդ Բուլլի» նման ուժեղ թիմ չենք

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն կարծում է, որ իր թիմը կկարողանա հաղթել Մալազիայի Գրան-պրիում: Այս առիթով Ալոնսոն Sky Sports-ի հետ զրույցում ասել է.

«Շատ բաներ կախված են մեքենաներից և տեխնիկական անձնակազմից, սակայն այս պահին մեր թիմը կարող է պայքարել հաղթանակի համար թոփ-ակումբների հետ: Այժմ մենք երազում ենք մի մեքենայի մասին, որը կես վարկյանով ավելի արագ կլինի մրցակցի մեքենայից:

Գիտենք, որ այնքան ուժեղ չենք, որքան «Ռեդ Բուլլը», սակայն արշավում նրանց շատ չենք զիջում և գրեթե հավասար ենք «Լոտուսին»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում