Պլատինին այցելել է Մակեդոնիա

Պլատինին այցելել է Մակեդոնիա

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին այցելել է Մակեդոնիա: Այնտեղ նրան դիմավորել են երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գորգիոսկին, նրա քարտուղար Զիսովսկին և հավաքականի մարզական տնօրեն Միլոշևսկին:

Այցի ժամանակ Պլատինին ընդգծել է, որ կարևոր է պահել ՈւԵՖԱ-ի կանոնադրությունը մասնավորապես ռասիզմին, դոպինգին, բռնությանն ու պայմանավորված խաղերին վերաբերող հարցերում: Նա նշել է, որ վերջինիս առկայության դեպքում ֆուտբոլը կորցնում է իր հմայքն ու նեգատիվ երանգ ստանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում