Ֆալկաո. Պետք է սովորեմ տակաշոր փոխել

Ֆալկաո. Պետք է սովորեմ տակաշոր փոխել

«Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայր է դառնալու: Այս մասին 27-ամյա հարձակվողը հայտնել է Բոլիվիայի հետ խաղից հետո, որում իր թիմը 5 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Ֆալկաոն դրանցից մեկի հեղինակն էր.

-Այս գոլը մեր երեխայի համար է:Լորենայի հետ պատրաստվում ենք երեխա ունենալ ու ես շատ երջանիկ եմ: Հիմա պետք է իմանամ, թե ինչպես են փոխում տակաշորերը: Այդ ամենն ինձ համար նորություն է,- twitter-ի իր էջում այս նկարի ներքո գրել է Ֆալկաոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում