Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ
23/03/2013 21:56
Նմանատիպ
Լոնդոնում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարը: 7-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Արոնյանը ոչ-ոքի խաղաց և վաստակեց հերթական 0.5 միավորը: Պարտիան ավարտվեց 43-րդ քայլին:
Նշենք, որ Բորիս Գելֆանդ-Վլադիմիր Կրամնիկ, Վասիլի Իվանչուկ-Պյոտր Սվիդլեր և Մագնուս Կարլսեն-Թեյմուր Ռաջաբով պարտիաները ևս ավարտվել են ոչ-ոքի: Ուստի, մրցաշարային աղյուսակում փոփոխություններ չկան, և Լևոն Արոնյանը Մագնուս Կարլսենի հետ կիսում է 1-2 հորզոնականները:
Հավելենք` Արոնյան-Գրիշչուկ պարտիան ուղիղ հեռարձակել ենք ԱՅՍՏԵՂ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում